gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

«Թվային հմտությունների զարգացման միջոցով ՏՀՏ և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցչների միջև հարթակի ստեղծում» ծրագրի բացման միջոցառում

«Թվային հմտությունների զարգացման միջոցով ՏՀՏ և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցչների միջև հարթակի ստեղծում» ծրագրի բացման միջոցառում

Փետրվարի 19-ին ԳՏԿ դահլիճում տեղի ունեցավ «Թվային հմտությունների զարգացման միջոցով ՏՀՏ և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցչների միջև հարթակի ստեղծում» ծրագրի բացման միջոցառումը:

Բացման միջոցառման ընթացքում ողջույնի խոսք ասեցին Für Armenien-ի տնօրեն Պարոն Ալեքսան Տեր-Մինասյանը, ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, GIZ զբոսաշրջության մասնագետ Արմինե Իսրաելյանը և ԳՏԿ բիզնեսի զարգացման ղեկավար Բելլա Հարությունյանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի ընթացիկ միջոցառումներն ու ակնկալվող սպասելիքները, "Art on wheels", "Krashen Online Shop", "smART village" նորարական զբոսաշրջային նախագծերը: Ծրագրի մասնակիցները իրենց հերթին խոսեցին անց կացվող դաընթացների և ծրագրի արդյունավետության մասին:

Ծրագիրն իրականացվում է ԳՏՏԿ-ի կողից՝ «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ «Նորարարական տոուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» նախագծի շրջանակներում։


ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: