Հայաստանն ունի բոլոր նախադրյալները ՏՏ ոլորտով զարգանալու համար

Հայաստանն ունի բոլոր նախադրյալները ՏՏ ոլորտով զարգանալու համար: Նոյեմբերի 17-ին ՏՏ ոլորտով հետաքրքրվող ավելի քան 200 երիտասարդ հանրապետության բոլոր մարզերից հավաքվել էին Գյումրիում՝ ծանոթանալու ոլորտի խնդիրներին ու ձեռքբերումներին՝ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի օրինակով: Առաջին անգամ անցկացվող «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» հանրապետական ամենամեծ հայ-թեք համաժողովի նպատակն է բացահայտել կրթությունից բիզնես հնարավորությունները և մարտահրավերները, քննարկել և բացահայտել ՀՀ կառավարության դերը մարզերում՝ բիզնես միջավայրի ստեղծման գործընթացում, նպաստել մարզերում բիզնես միջավայրի զարգացմանը, ցույց տալ Շիրակի մարզի հաջողված փորձը բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների՝ կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորման գործընթացներում:
Երկօրյա համաժողովի արդյունավետության համար, նախաձեռնողները ոչ միայն նախատեսել էին պանելային 3 քննարկումներ՝ «Բիզնես միջավայրի աջակցություն», «Բիզնես մտածելակերպի խթանումը մարզերում», «Առաջընթացը կրթության ոլորտում` ՀՀ զարգացման գրավական», այլ նաև վորքշոփեր՝ ,միջազգային և տեղական փորձագետների կողմից:

Համաժողովի բոլոր հյուրերին շնորհավորեցին և բարի ու արդյունավետ աշխատանքային ընթացք մաղթեցին նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ԵՄ համագործակցության բաժնի պետ Հոա-Բինհ Աջեմյանը, Շիրակ մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Համաժողովն անցկացվում է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնը, Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ (ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի և Գերմանիայի տենտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից և իրականացվում GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից):
Համաժողովի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և Թվային Նուռ ընկերության հիմնադիր Թոդ Ֆաբաքերի միջև կնքվեց հուշագիր՝ ՀՀ ճանապարհների թվայնացման պիլոտային ծրագրի մեկնարկի մասին: Այս ծրագրի մեկնարկը ևս Շիրակից է: