ՋԱՎԱ ծրագրավորման 6-ամսյա դասընթացի ավարտական աշխատանքները

ԳՏՏԿ-ն գրանցեց ևս մեկ հիանալի արդյունք…
ԳՏՏԿ-ի Ջավա ծրագրավորման 6 ամսյա դասընթացի ուսանողները գերազանց ներկայացրեցին իրենց ավարտական աշխատանքները։
Նշենք նաև, որ ուսանողներից 3-ը արդեն ընդունվել են աշխատանքի: Վստահ ենք՝ մնացած ուսանողներն էլ կարճ ժամանակ անց արդեն ուրախանալու առիթ կտան իրենց հաջողություններով:
Շնորհակալություն ենք հայտնում դասախոս Կարեն Գասպարյանին՝ գերազանց արդյունք ապահովելու համար, հատուկ շնորհակալություն Գնունի Գևորգյանին, Թաթուլ Մելիքյանին, Մկրտիչ Ստեփանյանին աշխատանքները գնահատելու համար։