gitc
Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

Տեղեկավական հանդիպում Գյումրու Ավ․ Իսահակյանի անվան N26 ավագ դպրոցում

Տեղեկավական հանդիպում Գյումրու Ավ․ Իսահակյանի անվան N26 ավագ դպրոցում

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն գիտակրթական հիմնադրամը տեղեկատվական հանդիպումների շարք է նախաձեռնել Գյումրու ավագ դպրոցների աշակերտների համար՝ մասնագիտական կողմնորոշման նկատառումներով։


ԳՏՏԿ թիմն այսօր Գյումրու Ավետիկ Իսահակյանի անվան N26 դպրոցում էր՝ հանդիպում- քննարկումը տեղի ունեցավ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների հետ, ովքեր դեռ հստակ կողմնորոշված չէին իրենց ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց Կենտրոնի գործունեությունը, դասընթացները, ծրագրերն ու գրանցած հաջողությունները։ Աշակերտներին բաժանվեցին նաև տեղեկատու թերթիկներ։

Դպրոցի տնօրեն պրն․ Սեխպոսյանն էլ խրախուսեց նման հանդիպումների կազմակեպումը և առաջարկեց իր աջակցությունը՝ հետագա համագործակցության համար։

Շնորհակալ ենք դպրոցի տնօրինությանը՝ աջակցության և հանդիպումը հնարավոր դարձնելու համար։