Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն գիտակրթական հիմնադրամը Հայաստանի Հանրապետական «Զինվորի Մայր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ` Հայ Օգնության Ֆոնդի ֆինանսավորմամբ, իրականացնում է 6 ամսյա անվճար դասընթաց՝ զորացրված երիտասարդների համար։
Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիքներ HTML/CSS, JavaScript, PHP, Data Base, Linux, Adobe Photoshop, դիսկրետ մաթեմատիկա, ալգորիթմների տեսություն, անգլերեն լեզու առարկաներից:
Դասընթացի ավարտին մասնակիցները՝ ստանալով Վեբ ծրագրավորողի որակավորում, կկարողանան ձևավորել և նախագծել Վեբ կայքեր, առանձին էջեր, հավելվածներ:
Ծրագիրն իրականացվում է մեկ նպատակով. հնարավորություն տալ զինծառայողներին կամ զորացրված երիտասարդներին մուտք գործել ՏՏ ոլորտ և ունենալ աշխատանքի հնարավորություն։