gitc
Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԳՏՏԿ-ն Հայաստանում

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնն Արագածոտնի մարզում

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը, համագործակցելով Արագածոտնի մարզպետարանի հետ սկսում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի իրականացումը Աշտարակ քաղաքում:

Դասընթացն իրականացվում է՝

1.Վեբ ծրագրավորում 

2. Python ծրագրավորում

Բոլոր խմբերի համար պարտադիր է մասնակցությունը անգլերեն լեզու, ալգորիթմների տեսություն և դիսկրետ մաթեմատիկա դասընթացներին:
Ամսավճարը՝  10,000 ՀՀ դրամ: 

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան անցնել երկամսյա պրակտիկա, ամրապնդել իրենց տեսական և գործնական գիտելիքները և արդեն իսկ ծանոթանալ աշխատաշուկայի հետ։
Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ: 
Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից։
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ-ի հոկտեմբերի 25-ը ներառյալ:

Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով: 
Հարցերի դեպքում զանգահարել +374 94 034 034 հեռախոսահամարներով։

Գրանցվել մեր դասընթացներին