gitc
Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԳՏՏԿ-ն Հայաստանում

ԳՏՏԿ-ն Կոտայքի մարզում

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը համագործակցելով Կոտայքի մարզպետարանի հետ, հայտարարում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի մեկնարկը Չարենցավան քաղաքում: Դասընթացն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝

1. Մոբայլ Տեխնոլոգիաներ /C, C++, Swift, iOS 
2. Software Տեխնոլոգիաներ /HTML/CSS, Java Script/Node JS 
3. Ադամանդագործության 3D մոդելավորում


Բացի մասնագիտական առարկաներից բոլոր խմբերը նաև ուսումնասիրելու են անգլերեն լեզու, տվյալների բազա, ալգորիթմներ և դիսկրետ մաթեմատիկա։
Ամսավճարը՝ 10․000 ՀՀ դրամ:
Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան անցնել մասնագիտական պրակտիկա՝ համագործակցելով ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020թ-ի մարտի 1-ը ներառյալ, իսկ դասընթացի մեկնարկը՝ 2020թ-ի Մարտից:
Մասնակիցների ընտրությունը կկատարվի թեստավորման և հարցազրույցի միջոցով:
Հարցերի դեպքում զանգահարել 094 034 034 հեռախոսահամարներով։

Գրանցվել մեր դասընթացներին