gitc
Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԳՏՏԿ-ն Հայաստանում

ԳՏՏԿ-ն Լոռու մարզում

ԳՏՏԿ-ն հայտարարում է տեխնոլոգիական կրթության հեռավար ուսուցման մեկնարկի մասին։
Google Hangouts, Webex եւ Zoom հարթակների կիրառման շնորհիվ իրականացվելու են տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրեր հետեւյալ ուղություններով`

  1. Java ծրագրավորում
  2. Python ծրագրավորում 
  3. Մոբայլ Տեխնոլոգիաներ /C, C++, Swift, iOS 
  4. Software Տեխնոլոգիաներ /HTML/CSS, Java Script/Node JS 

Դասընթացի տևողությունը 8 ամիս է։ 
Մասնագիտական առարկաներից բացի ուսանողներն ուսումնասիրում են նաեւ

  1. Անգլերեն լեզու
  2. Դիսկրետ մաթեմատիկա
  3. Ալգորիթմների տեսություն
  4. Ծրագրավորման հիմունքներ
  5. Տվյալների բազաներ
  6. Ցանցեր

Կենտրոնն իր շրջանավարտներին հնարավորություն է տալիս անցնել պրակտիկա ՏՏ լավագույն ընկերություններում։

Ամսավճարը՝ 8000 ՀՀ դրամ։

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 094 034 034 կամ  093 384 548 հեռախոսահամարներով։

 

Գրանցվել մեր դասընթացներին