gitc
Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԳՏՏԿ-ն Հայաստանում

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը Շիրակի մարզում

ԳՏՏԿ-Ն ՍԿՍՈՒՄ Է ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ  “SOFTWARE ENGINEERING”
 
Դասընթացի տևողությունը 8 ամիս է՝ 2 փուլով՝
I փուլ՝ 2 ամիս` Fundamental Programing 
II փուլ՝ 6 ամիս՝ 4 ուղղություններով՝ Python, Java, JavaScript, C++, յուրաքանչյուր ուղղության համար պարտադիր է մասնակցությունը անգլերեն լեզու, ալգորիթմների տեսություն, դիսկրետ մաթեմատիկա, QA, PM դասընթացներին:
 
Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից, բիզնես գործընկերն է՝ “ITSpace” ընկերությունը։
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ-ի մայիսի 20-ը, իսկ դասընթացի մեկնարկը՝ 2019թ-ի հունիսի 1:
 
Մասնակիցների ընտրությունը I փուլի համար կկատարվի տրամաբանություն գրավոր քննության և հարցազրույցի միջոցով: 
Դասընթացի I փուլին մասնակցելուց հետո II փուլ տեղափոխվելու համար անհրաժեշտ է հանձնել արդեն իսկ մասնագիտական քննություն:
 
Մեր մոտ աշխատում են միայն հմուտ և փորձառու մասնագետներ:
 
Դասընթացները հաջողությամբ ավարտած ուսանողներին տրվում են ավարտական վկայականներ։
 
 Մանրամասների համար կարող եք զանգահարել` (+374) 94 034 034 հեռախոսահամարով։

Գրանցվել մեր դասընթացներին