Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը, համագործակցելով Տավուշի մարզպետարանի, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հետ համատեղ սկսում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի իրականացումը Իջևան քաղաքում:
Դասընթացն իրականացվում է՝
- Python ծրագրավորում
Ամսավճարը՝ 10,000 ՀՀ դրամ:
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան անցնել երկամսյա պրակտիկա, ամրապնդել իրենց տեսական և գործնական գիտելիքները և արդեն իսկ ծանոթանալ աշխատաշուկայի հետ։ Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ-ի օգոստոսի 28-ը ներառյալ, իսկ դասընթացի մեկնարկը՝ 2019թ-ի սեպտեմբերից:
Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:
Դասընթացը տեղի է ունենալու Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղում։
Հարցերի դեպքում զանգահարել 077 659 955, 094 034 034 հեռախոսահամարներով։