gitc
Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԳՏՏԿ-ն Հայաստանում

ԳՏՏԿ-ն Վայոց Ձորի մարզում

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը, համագործակցելով Վայոց Ձորի մարզպետարանի, Վայոց Ձորի Տարածաշրջանային Պետական Քոլեջի հետ, հայտարարում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի մեկնարկը Եղեգնաձոր քաղաքում:
Դասընթացն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝

1. Ջավա ծրագրավորում
2. Python

Բացի մասնագիտական առարկաներից բոլոր խմբերը նաև ուսումնասիրելու են անգլերեն լեզու, տվյալների բազա, ալգորիթմներ և դիսկրետ մաթեմատիկա։
Ամսավճարը՝ 10․000 ՀՀ դրամ:

Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան անցնել մասնագիտական պրակտիկա՝ համագործակցելով ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020թ-ի Փետրվարի 20-ը ներառյալ, իսկ դասընթացի մեկնարկը՝ 2020թ-ի Մարտից:
Մասնակիցների ընտրությունը կկատարվի թեստավորման և հարցազրույցի միջոցով:
Հարցերի դեպքում զանգահարել 094 04 01 31, 094 034 034 հեռախոսահամարներով։

Գրանցվել մեր դասընթացներին