WEB / Front-End ծրագրավորման դասընթաց / 6 ամիս
Front-End ծրագրավորողը ապահովում է կայքէջի արտաքին տեսքը, որի մշակման գործընթացում օգտագործվում է HTML և CSS, իսկ JavaScript-ը, որը ներկայումս համարվում է ամենապահանջված ծրագրավորման միջավայրը աշխարհում, նախատեսված է դինամիկ վեբ կայքեր ստեղծելու համար։ Ներկայումս JavaScript-ը կիրառվում է նաև բջջային, desktop հավելվածների և խաղերի մշակման մեջ։
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝
- HTML5 (API), CSS 3
- Preprocessor, Sass / less
- JavaScript (OOP)
- Vue. JS
- SVG
- DOM
- ECMAScript 6
- Webpac
- Babel
- Firebase, DB
Դասընթացի ավարտից հետո Դուք կկարողանաք՝
- Ստեղծել բազմաֆունկցիոնալ վեբ կայքեր
- Մշակել վեբ հավելվածներ նախատեսված տարբեր տեսակի պլատֆորմաների համար
- Տարբերակել JavaScript-ի framework-ների առավելությունները
- Կիրառել Ձեր գիտելիքները իրական նախագծում
Դասընթացին կարող են մասնակցել այն անձիք, ովքեր՝
- Տիրապետում են համակարգչին
- Ունեն սովորելու մեծ ձգտում
- Ցանկանում են տիրապետել ամենաբարձր վարձատրվող մասնագիտություններից մեկին
Եթե տիրապետում եք նշված փուլերից որևէ մեկին, ապա կարող եք մասնակցել դասընթացներին՝ շրջանցելով տվյալ փուլը։